Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136 կմ.-ում վնասվել է մինչև 80 մ. հատված
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) Թերգի գետի վարարման հետևանքով վնասվել է 80 մ. ճանապարհահատված:
Ճանապարհային դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները գտնվում են աղետի գոտում և տեղում ուսումնասիրում են առկա իրավիճակը, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի ճանապարհը։ Տեղում մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, և ճանապարհների վերականգնման աշխատանքները կսկսվեն վարարած գետի մակարդակն իջնելուն պես։
Մինչ համապատասխան միջոցառումների ձեռնարկումը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։