Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհին կանգնած վարորդներին և ուղևորներին բաժանվել է սննդամթերք
Անբարենպաստ եղանակային պայմանների և ձնահոսքի վտանգի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհին կանգնած վարորդներին և ուղևորներին բաժանվել է սննդամթերք:
Լրատվությունն այս մասին տարածել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Գերատեսչության լրատվությամբ, նշված ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում գործում է հատուկ ռեժիմ:
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը շարունակում է ճանապարհների մաքրման գործողությունը, որպեսզի բոլոր ուղղություններով վերականգնվի երթևեկությունը:
«Վարորդներին և ուղևորներին, ովքեր ճանապարհներին ստեղծված իրավիճակի պատճառով հնարավորություն չի տրվում շարունակել ճանապարհը, տեղական ինքնակառավարումների որոշմամբ բաժանվել է սնունդ, ինչպես նաև մի քանի վայրում տեղադրվել է այսպես կոչված բիո զուգարան»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Տեղում գտնվում էին նաև Մցխեթա-Մթիանեթիի գավառապետը և Դուշեթիի մունիցիպալիտետի քաղաքապետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan