Մցխեթա Մթիանեթիի պետական լիազորի վարչակազմը քաղաքացիներին կոչ է անում անվտանգությունից ելնելով, ձեռնպահ մնալ Բազալեթիի լճի տարածքում տեղաշարժվելուց
Մցխեթա Մթիանեթիի պետական լիազորի վարչակազմը քաղաքացիներին կոչ է անում անվտանգությունից ելնելով, ձեռնպահ մնալ Բազալեթիի լճի սառեցված տարածքում տեղաշարժվելուց:
Ինչպես հայտարարում են մունիցիպալիտետի վարչակազմում, քաղաքացիները ակտիվորեն տեղաշարժվում են Բազալեթի լճի սառեցված տարածքում, ինչը վտանգավոր է:
«Վերջին օրերին Դուշեթիի մունիցիպալիտետում գտնվող Բազալեթի լճի տարածքում, ինչպես շրջակայքում, այնպես էլ ջրի սառցեկալած տարածքում նկատվում է բնակչության տարբեր նպատակներով տեղաշարժ: Ջերմաստիճանի նվազման պատճառով լիճը մի քանի օր է սառել է և դրա վրա տեղաշարժվելը վտանգավոր է: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, տեղում կենտրոնացված են ՆԳ նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր քաղաքացիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ լճի վրա տեղաշարժվելուց: Մցխեթա-Մթիանեթի շրջանի պետական լիազորի վարչակազմը կոչ է անում քաղաքացիներին հնազանդվել կոչին և անվտանգության նկատառումներից ելնելով զերծ մնալ լճի վրա տեղաշարժվելուց»,- ասված է մունիցիպալիտետի վարչակազմի հայտարարության մեջ: