«MBC»միկրոֆինանսական կազմակերպության գլխավոր տնօրենը հաստատում է, որ հարձակվել են կազմակերպության մասնաճյուղերից մեկի վրա
«MBC»միկրոֆինանսական կազմակերպության գլխավոր տնօրենը հաստատում է, որ հարձակվել են կազմակերպության մասնաճյուղերից մեկի վրա:
Ինչպես նա հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին, նա չունի տեղեկություն հարձակվողների պահանջի մասին:
«Մենք միայն այն գիտենք, որ ներխուժել են մեր կազմակերպություն: Այլ տեղեկություն չունենք, սպասում ենք իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարում է Գիա Պետրիաշվիլին:
Թբիլիսիում, Ծերեթելու պողոտայում հատուկ գործողություն է ընթանում: