«MBC» միկրոֆինանսական կազմակերպությունում այս պահի դրությամբ մնում է հինգ պատանդ
«MBC» միկրոֆինանսական կազմակերպությունում այս պահի դրությամբ մնում է հինգ պատանդ:
Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում:
Նրանց փոխանցմամբ, իրավապահների հետ բանակցությունների արդյունքում, հարձակվողն ազատ է արձակել 11-ից 6 պատանդին:
Հիշեցնենք, Թբիլիսիում, Ծերեթելու պողոտայում «MBC» միկրոֆինանսական կազմակերպություն էր ներխուժել զինված անձ և պատանդներ վերցրել: