«Mayway Airlines»-ն հայտարարել է, որ կսկսում է Սուդանից տարհանել աշխատակիցներին, հենց որ նրանք հաստատեն տեղեկությունները հրադադարի և անվտանգության երաշխիքների մասին
«Հենց որ լինի անվտանգության երաշխիք, մենք կկարողանանք տարհանել մեր աշխատակիցներին Սուդանից»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է «Mayway Airlines»-ի գլխավոր տնօրեն Ռատի Բակուրաձեն։
Նրա խոսքով՝ հրաադադարի մասին դեռ հաստատված տեղեկություն չունեն։
«Սուդանում 13 աշխատակից ունենք։ Նրանք գտնվում են օդանավակայանի մոտ գտնվող առանձին ապաստարանում։ Մերթընդմերթ կրակոցներ են հնչում, բայց առայժմ անվտանգ են։ Նրանք ունեն վառելիք՝ գեներատորը գործարկելու և հեռախոսը լիցքավորելու համար։ Ջրի և սննդի պաշարները համեմատաբար քիչ են, բայց առայժմ այն կտևի մեկ-երկու օր: Առայժմ հրադադարի մասին հաստատված տեղեկություն չունեմ։ Մենք ներգրավված ենք մեր սուդանցի գործընկերների հետ շփման մեջ և ակտիվ հարաբերություններ ունենք արտաքին գործերի նախարարության և հյուպատոսի հետ։ Հենց որ մենք ունենանք որոշակի անվտանգ տեղեկություն հաստատված, և լինի անվտանգության երաշխիք, մենք կկարողանանք նրանց տարհանել համատեղ ուժերով։ Մենք և «Geo Sky»-ը՝ վրացական երկրորդ ավիաընկերությունը, պայմանավորվել ենք, որ մեր երեք նավերն այնտեղ են, եթե նույնիսկ դրանցից մեկը լինի տարհանման նպատակով, դուք ընդհանուր առմամբ 33 աշխատակից ունեք, մենք համատեղ ուժերով նրանց կտարհանենք»,- ասել է Բակուրաձեն։
Լրատվամիջոցները հայտնում են, որ սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորումը պայմանավորվել են 72-ժամյա զինադադարի մասին։ Հրադադարի ռեժիմը կգործի մինչև Կուրբան Բայրամի ավարտը։ Ըստ տեղեկությունների՝ այս ընթացքում կբացվեն հումանիտար միջանցքներ, որոնցով կտարհանվեն քաղաքացիները։
Սուդանում հակամարտությունը երկրի բանակի և «Արագ աջակցության ուժերի» մարտիկների միջև շարունակվում է ապրիլի 15-ից։ Ըստ «BBC»-ի՝ շարունակվող մարտերի պատճառով զոհվել է մոտ 200 մարդ։ Սուդանի մայրաքաղաքում սննդի և ջրի պակաս կա: