Mayway Airlines. Մեր աշխատակիցներն արդեն Կահիրեում են, որտեղից նրանց կտեղափոխեն Վրաստան, շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Սուդանից տարհանման գործընթացում
Mayway Airlines. Մեր աշխատակիցներն արդեն Կահիրեում են, որտեղից նրանց կտեղափոխեն Վրաստան, շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Սուդանից տարհանման գործընթացում

Ինչպես հայտնում է «Mayway Airlines»-ը, ընկերության աշխատակիցները, որոնց տեղափոխել են Սուդանի սահմանից, այս պահին գտնվում են Կահիրեում, որտեղից էլ նրանց կտեղափոխեն Վրաստան։

«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կիսվել մեր աշխատակիցների վիճակի մասին վերջին նորություններով։ Այսօր նրանք արդեն Կահիրեում են, որտեղ կհանգստանան, ապա կտեղափոխվեն Վրաստան։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, որն ապահովել է մեր աշխատակիցների տեղափոխումը Սուդանի սահմանից Կահիրե՝ Վրաստանի լիազոր դեսպանի ուղեկցությամբ։

Հատկապես երախտապարտ ենք Թուրքիայում Վրաստանի հյուպատոս պարոն Կոնստանտին Կոտարիային, ով շարունակաբար շփվել է ավիաընկերության ղեկավարության հետ և տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

Նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել մեր աշխատակիցների տարհանման գործընթացին»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։