«Mayway Airlines»-ի 13 աշխատակիցներ վերադարձել են Վրաստան:
Ինչպես ասել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռատի Բակուրաձեն, իրենք անցել են բավականին բարդ շրջան և շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր նպաստել են ավիաընկերության աշխատակիցների Սուդանից տարհանմանը։
«Նախ շնորհավորում եմ մեր աշխատակիցների հարազատներին ու ընկերներին Վրաստան ժամանելու կապակցությամբ։ Բոլորը տարհանված են։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացում։ Մենք ամենօրյա կապ ենք ունեցել Թուրքիայում Վրաստանի հյուպատոսի հետ։ Նրա հետ հաճախակի շփման արդյունքում մենք գնացինք այս ճանապարհներով։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Շատ դժվար էր փախչել էպիկենտրոնից։ Դժվար էր այնտեղ մնալը նաև սննդի, ջրի և վառելիքի սղության պատճառով»,- ասել է Ռատի Բակուրաձեն։
«Mayway Airlines»-ի աշխատակիցներին սկզբում Սուդանի սահմանից տեղափոխել են Կահիրե, որից հետո բերել Վրաստան։
Բացի այդ, երեկ Վրաստան են վերադարձել «Geo Sky» երկրորդ ավիաընկերության 20 աշխատակից։