Մայրենի լեզվի այգում մեկնարկել է «Սպորտֆեստը»
Մայրենի լեզվի այգում մեկնարկել է «Սպորտֆեստը»

Մայրենի լեզվի այգում մեկնարկել է «Սպորտֆեստը», որին մասնակցում են մարզական կազմակերպություններ։ Սա երկօրյա փառատոն է, որը երրորդ անգամ է համախմբում սպորտի և առողջ ապրելակերպի սիրահարներին։

Անցկացվեցին տարբեր ժամանցային խաղեր։ Միջոցառումը ինտերակտիվ էր, և բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել մրցաշարերին: Մայրենիի այգում կազմակերպվել են սպորտային ցուցահանդեսային տարածք, դասական և քաղաքային սպորտի համար նախատեսված ասպարեզներ։

Ժամանցի տարածքում անցկացվել է բասկետբոլի, ֆուտբոլի, ռեգբիի, սեղանի թենիսի, սեղանի ֆուտբոլի մրցաշար, որի հաղթողները պարգեւատրվել են մրցանակներով։ Ֆուտբոլի ֆեդերացիան «Fanshop»-ում ներկայացրել է մարզաշապիկների, համազգեստների և տարբեր աքսեսուարների նոր հավաքածու։

«Սպորտֆեստ»-ն առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի, և մեծ հետաքրքրության պատճառով կազմակերպիչները մեծացրել են մասշտաբը՝ 20-ի փոխարեն հրավիրվել է 35 կազմակերպություն։ Ըստ այդմ՝ ավելացել է նաեւ մրցաշարերի թիվը։