Մայրենի լեզուն մեր ինքնության հենարանն է. Սալոմե Զուրաբիշվիլի
Մայրենի լեզուն մեր ինքնության հենարանն է. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր բացել է «Պետական լեզուն՝ Վրաստանում քաղաքացիական ինտեգրման և մարդկային կապիտալի զարգացման համար» վերտառությամբ կոնֆերանսը:

Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է պետական լեզվի դերի, նրա առջև ծառացած մարտահրավերներին, աբխազերեն լեզվի պահպանման անհրաժեշտության և ազգային փոքրամասնությունների լիարժեք քաղաքացիական ինտգերման համար պետական լեզվի իմացության նշանակության մասին:

Նախագահի հայտարարությամբ, անհրաժեշտ է, ազգային փոքրամասնություններն ունենան լեզուն սովորելու բոլոր հնարավորությունները, լեզվի ուսուցումը պետք է սկսվի մանկապարտեզներում և շարունակվի դպրոցներում և համալսարանում, պետական լեզվի իմացությունը պետք է լինի հասարակական կյանքին ինտեգրման գլխավոր գործիք:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ երկրորդ պետական լեզուն՝ աբխազերենը վտանգի տակ է և շատ բարդ վիճակում