Մայրաքաղաքում տեղումների պատճառով «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն շարունակում է ճանապարհների մաքրման և տեխնիկական աղի թափման աշխատանքները։
Ինչպես նշել են «Թբիլսերվիս գրուպ»-ում, ողջ գիշեր մայրաքաղաքի բոլոր թաղամասերի կենտրոնական փողոցներում և Թբիլիսիին միացված տարածքների ճանապարհներին տեխնիկական աղ են լցրել։ Ցածր ջերմաստիճանի պատճառով աշխատանքները շարունակվել են առավոտից։
«Ճանապարհները սայթաքուն են մերկասառույցի պատճառով։ Շուրջ 350 աշխատող ներգրավված է ճանապարհների մաքրման աշխատանքներում, որոնք իրականացվում են 24 ժամ։ Մաքրվում են ոչ միայն կենտրոնական ճանապարհներն ու հրապարակները, այլ նաև մայթերը, գետնանցումները, աստիճաններն ու կանգառները։ Ընդհանուր առմամբ, վերջին օրերին ավելի քան 1000 տոննա աղ է թափվել։ Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 30 միավոր հատուկ տեխնիկա։ Առաջնահերթությունը տրվում է առաջին կարգի փողոցներին, որտեղ երթևեկում է քաղաքային տրանսպորտը։ Համակարգում ենք պարեկային ոստիկանության և Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հետ, և թեժ գծով ստացված հաղորդագրություններն անպատասխան չեն մնում։ Քաղաքացիների համար շատ կարևոր է ձմեռային անվադողերով մեքենաներով շարժվելը»,- ասել է «Թբիլսերվիս գրուպ»-ի տնօրեն Դավիթ Փաչուլիան։
Խնդիրի դեպքում գործում է «Թբիլսերվիս գրուպի» և Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 2 61 90 50, 2 72 22 22։