Այս տարվա մայիսի 22-ից Թբիլիսիում տաքսիով երթեւեկելու համար հնարավոր կլինի վճարել հատուկ QR կոդով,- հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով՝ QR կոդով վճարումը կամավոր է լինելու, և այն հնարավոր կլինի միացնել ցանկացած աքաունթի։
«Այսօրվա դրությամբ տաքսիների ուղեվարձը հնարավոր է վճարել միայն կանխիկ, քանի որ վարորդները հնարավորություն չունեն ձեռք բերել բանկային տերմինալներ։ BKN301 Georgia ընկերությունը մեզ հետաքրքիր առաջարկ է առաջարկել: Կարծում եմ՝ սա QR կոդով վճարումներ ստանալու նորարարական և արագ մեթոդ է։ Այն կարող է կապված լինել ցանկացած անձի հաշվեհամարի հետ»,- ասել է Կախա Կալաձեն։
Ըստ նրա՝ վարորդները նշված ծածկագրերը կստանան 2023 թվականի մայիսի 22-ից մայրաքաղաքի տարբեր սպասարկման կենտրոններում։
«QR կոդերը կտեղադրվեն մեքենայի նստատեղերի ետնամասում կամ այլ վայրերում։ Հաճախորդն իր բջջային հեռախոսով կսկանավորի QR կոդը և հեշտությամբ կվճարի ուղեվարձը, իսկ տաքսու վարորդը ակնթարթորեն կստանա գումարը իր բանկային հաշվին։ Ցանկության դեպքում վարորդները 2023 թվականի մայիսի 22-ից մայրաքաղաքի տարբեր սպասարկման կենտրոններում կստանան ծածկագրեր»,- ասել է Կալաձեն: