Մայրաքաղաքում շատրվանները սկսել են միացվել

15:05, 07.05.2025

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքի տարբեր շրջաններում գործող բոլոր շատրվանները փուլային կերպով կգործարկվեն և կշարունակեն աշխատել մինչև նոյեմբերի վերջ։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարի Թբիլիսիում ավելացվել է երեք նոր շատրվան՝ Մուխիանիի պուրակում, Սամգորիի զբոսայգում և Ռուսթավելու պողոտայում՝ թիվ 52 շենքի հարևանությամբ։

«Շատրվանները գործարկվում են ամեն տարի մայիսից։ Թբիլիսիի մունիցիպալիտետը հնարավորինս հոգ է տանում բոլոր գործող շատրվանների տեխնիկական վիճակի մասին։ Անվտանգությունն ու տեխնիկական անխափանությունը առաջնահերթություն են։ Ամեն օբյեկտ անցնում է տեխնիկական փորձաքննություն և ստուգվում է արդի անվտանգության ստանդարտներին համապատասխան։

«Էկոսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն ապահովում է մայրաքաղաքի ավելի քան 50 շատրվանների խնամքն ու սպասարկումը։

Թբիլիսիի շատրվանները, որպես քաղաքային մշակույթի մաս, նպաստում են քաղաքի տեսողական զարգացմանը, հանգստի գոտիների հզորացմանն ու քաղաքացու համար առավել հարմարավետ միջավայրի ձևավորմանը», – ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ