Թբիլիսիում ևս 218 ընտանիք կնշի սեփական տանիքը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, այս ընտանիքները երկար են սպասել, որ բնակելի տարածքները, որտեղ տարիներ շարունակ ապրում են, դառնան իրենց սեփականությունը։
«Չօրինականացված գույքի սեփականության իրավունքի փոխանցումը շատ կարեւոր ծրագիր է։ Դրա իրականացումը սկսել ենք 2017 թվականից: Սամգորիի թաղամասում այս փուլում օրինականացվել է սեփականություն 77 ընտանիքի համար։ Վակեի թաղամասում տարածքներ կտրամադրվեն 57 ընտանիքների, Նաձալադեւի թաղամասում՝ 26 ընտանիքի, Գլդանիում՝ 31 ընտանիքի, Սաբուրթալոյի թաղամասում՝ 21, Իսանում՝ հինգ ընտանիքի, Չուղուրեթիի թաղամասում՝ մեկ ընտանիքի»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ քաղաքացիները, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, պետք է դիմեն իրենց թաղապետարաններին։