Մայրաքաղաքում ընթանում են «Թբիլիսոբա» տոնակատարության հետ կապված միջոցառումները

18:07, 03.10.2026

Մայրաքաղաքը մասշտաբորեն նշում է ավանդական տոնը՝ «Թբիլիսոբան»: Տոնական միջոցառումներն անցկացվում են քաղաքի հինգ վայրերում:

Ռիղե պարկի և Օրբելիանիի հրապարակի հետ մեկտեղ, այցելուներին հյուրընկալում են Գուդիաշվիլիի հրապարակը, Լեղվթախևին, Եվրոպայի հրապարակը և Մետեխիի կամուրջը:

Բոլոր վայրերում այցելուներին սպասվում են բազմազան մշակութային, ժամանցային, ճանաչողական և տեսարժան ակտիվություններ: Միջոցառման տարածքում ավանդաբար տեղադրված են տոնական դեկորացիաներ և ինստալյացիաներ, ֆոտոգոտիներ, հանգստի տարածքներ և բացօթյա կինոթատրոն: Կազմակերպվել են ձեռնարկատիրական և գաստրոնոմիական գոտիներ, որտեղ ներկայացված են վրացական և օտարերկրյա խոհանոցները, կուլինարիայի գոտիներն ու վարպետաց դասերը, արագ սննդի օբյեկտները, ավանդական քաղցրավենիքի, մեղրի և գինու ցուցահանդես-վաճառք-համտեսները, ինչպես նաև ժամանակակից հրուշակեղենը:

Բացի այդ, օրվա ընթացքում անցկացվում են մանկական համերգներ, ժամանցային և մարզական ակտիվություններ: Տոնական ծրագիրը ներառում է երաժշտական երեկոներ և թատերականացվածներկայացումներ:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին, տեղի կունենա Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերում:

Նմանատիպ