Հերթով 7-րդ Թբիլիսիմարաթոնը, որը տեղի է ունենում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, մեկնարկել է առավոտյան ժամը 09:00-ին Ռուսթավելիի պողոտայից: Թբիլիսիմարաթոնի ճանապարհը անցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Այս օրվա կապակցությամբ փակ են որոշ փողոցները:
Կազմակերպիչները այս տարի մարաթոնին սպասում են մոտ 3000 մասնակցի: Թբիլիսիմարաթոնի գրանցումից մտած գումարը կրկնապատկելու է «Հայդելբերգցեմենտ» ընկերությունը և ողջ գումարը փոխանցվելու է «Առաջին քայլ – First step» բենեֆիցիարին: Համապատասխանաբար մարաթոնի յուրաքանչյուր մասնակից դառնում է բարեգործ: «Առաջին քայլ» կազմակերպությունը արդեն 20 տարուց ավել է աշխատում է առանձնապես կարիքներ ունեցող երեխաների հետ:
Թբիլիսիմարաթոնը ամենամյա լայնածավալ միջազգային վազք է, որը տեղի է ունենում «Հայդելբերգցեմենտ» ընկերության կազմակերպմամբ, Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ: 2015 թվականից Թբիլիսիմարաթոնը՝ մարաթոնների միջազգային ասոցիացիայի (AIMS) անդամ է, համապատասխանաբար միջոցառումը անց է կացվում միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ արդյունքները հաշվելու են MYLAPS-ի Official Timekeeping and Data Processing համակարգով:
Հեղինակ -
Edgar Barsegyan