Մայրաքաղաքի տեսքի աղավաղման համար ավելանում է պատժամիջոցի գումարի քանակը:
Համապատասխան փոփոխությունները մտնում են «Վարչական իրավախախտումների օրենսգիրք», որը նախաձեռնվել է երեկ:
Փոփոխությունների համաձայն, Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում, շենքերի արտաքին տեսքի, ցուցափեղկերին, ցանկապատներին, սյուներին, ծառներին, հետիոտնային և տրանսպորտային միջոցների երթևեկելու հատվածներում ինքնակամ կերպով տարբեր տիպի գրառումներ, նկարներ, սիմվոլներ կատարելու, ինչպես նաև, պաստառները, կարգախոսները այնպիսի վայրերում փակցնելու, որտեղ դրա համար սահմանված վայր չկա, տուգանվում է 200 լարի քանակությամբ (50 լարիի փոխարեն):
Նույն գործողությունը կրկին անելու համար կտուգանվի 1000 լարիով (500-ի փոխարեն):