Մայրաքաղաքի փողոցներում ինտենսիվ կերպով տեխնիկական աղ են լցնում: Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ սառնամանիքի և տեղումների պատճառով մայրաքաղաքի որոշ բնակավայրերում տրանսպորտի տեղաշարժի խնդիր է առաջացել։
««Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ն՝ շուրջ 200 աշխատակիցներով և երեք տասնյակ հատուկ տեխնիկայով, շարունակում է աշխատել 24 ժամ։ Ինտենսիվ թափվում է տեխնիկական աղը և մաքրվում են ինչպես քաղաքի փողոցները, այնպես էլ հարակից տարածքները։
Բնակիչներին խնդրում ենք զերծ մնալ մեքենա վարելուց, եթե ձեր մեքենան չունի ձմեռային անվադողեր։
Խնդիրի դեպքում գործում է «Թբիլսերվի գրուպի» և Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 2 61 90 50, 2 72 22 22»,- ասվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։