Մայրաքաղաքի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել հունիսի 13-ին զոհվածների հիշատակին
Հունիսի 13-ի ողբերգությունից անցել է ինը տարի։ Ողբերգական օրվա կապակցությամբ հունիսի 13-ի հուշահամալիրում տարերային աղետի հետևանքով զոհվածների հոգիների հիշատակին նվիրված հուշ-միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։
«2015 թվականի հունիսի 13-ը շատ ծանր օր է Վրաստանի և մայրաքաղաքի պատմության մեջ։ Բոլորս էլ հիշում ենք, թե որքան ծանր էր այս օրը մեր քաղաքի համար։ Ցավոք սրտի, մենք կորցրեցինք մեր համաքաղաքացիներից շատերին, ավերվեցին ենթակառուցվածքները։ Ուզում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցությունները հայտնել նրանց ընտանիքներին, հարազատներին և ողջ Վրաստանին։ Այստեղ ուզում եմ հիշել տարերային աղետի երկրորդ օրը, երբ ամբողջ երկրի երիտասարդությունը համախմբվեց և բոլորս սկսեցինք մաքրել քաղաքն ու վերականգնողական աշխատանքներ կատարել։ Ես այսօր ասացի և նորից կկրկնեմ, որ հնարավոր է վերականգնել բոլոր տեսակի ենթակառուցվածքները և վերակառուցել ավերվածները, բայց, ցավոք, մենք չենք կարողանա հետ բերել մահացածներին»,- ասել է Կախա Կալաձեն։
Հունիսի 13-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, փոխքաղաքապետերն ու քաղաքային խորհրդի անդամները հարգանքի տուրք են մատուցել հանգուցյալների հիշատակին։