Մայրաքաղաքի քաղաքապետարանը սկսում է Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների կանաչապատման նախագիծը
Մայրաքաղաքի քաղաքապետարանը սկսում է Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների կանաչապատման նախագիծը,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նախագծով նախատեսվում է մանկապարտեզների բակերը համալրել նոր բույսերով։ Առաջին նախադպրոցական հաստատությունը, որտեղից կմեկնարկի այս նախագիծը, թիվ 169 մանկապարտեզն է։
«Տարեվերջին ևս մեկ շատ լավ նախագիծ ենք սկսում։ Սա «Կանաչապատիր Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներն» է, որը Սակրեբուլոյի Սամգորիի մեծամասնության պատգամավոր Ռևազ Սոխաձեի նախաձեռնությունն էր, և մենք ուրախ էինք հաշվի առնել այն։ Նախագծի համաձայն՝ մանկապարտեզում կտնկվի տարբեր տեսակի շուրջ 200 բույս։ Այս ստանդարտը վերաբերում է նաև այլ մանկապարտեզներին, որոնք չունեն կանաչապատ բակ: Ես գիտեմ, որ շատ ծնողներ հետաքրքրված են մանկապարտեզի ենթակառուցվածքով: Շատ նոր մանկապարտեզներ ենք կառուցել, նաև վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Մենք ունենք դեպքեր, երբ շենքը պետք է ապամոնտաժենք և նոր ծրագիր իրականացնենք, քանի որ այն ենթակա չէ վերականգնման»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, ծրագրի իրականացումը կշարունակվի նաեւ հաջորդ տարիներին։