Մայրաքաղաքի կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Մարիտա Մեփարիշվիլիի հիշատակը
Մայրաքաղաքի կառավարության նիստում Մարիտա Մեփարիշվիլիի հիշատակը հարգվել է մեկ րոպե լռությամբ։
Ինչպես ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հոկտեմբերի 13-ի ողբերգական օրը ամբողջությամբ փոխեց ոչ միայն մայրաքաղաքի կառավարության նիստի օրակարգը, այլև ամբողջ քաղաքը։
«Կառավարության այսօրվա նիստը չի կարող նորմալ ֆորմատի լինել։ Հոկտեմբերի 13-ի ողբերգական օրը ամբողջությամբ փոխեց ոչ միայն մայրաքաղաքի կառավարության նիստի օրակարգը, այլև ամբողջ քաղաքը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցել փոքրիկ հերոսի՝ Մարիտայի ընտանիքին, նրա մտերիմներին, հարազատներին, ընկերներին, Թբիլիսիին, ողջ Վրաստանին։ Եկեք մեր հարգանքի տուրքը մատուցենք մեկ րոպե լռությամբ»,- ասել է Կախա Կալաձեն։