Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ին։
Կախա Կալաձեի խոսքով՝ այլ մանրամասների մասին ինքը հանրությանը կտեղեկացնի ավելի ուշ։
«Թբիլիսին նոր գլխավոր տոնածառով կդիմավորի 2024 թվականը։ Հիշում եք, անցյալ տարի տոնածառի վրա հրավառություն էին նետել, և հրդեհ բռնկվեց։ Հրշեջները մարել են հրդեհը, սակայն տոնածառը վնասվել է, և մենք ստիպված ենք եղել նոր տոնածառ գնել։ Դեկտեմբերի 15-ին նախատեսում ենք վառել երկրի գլխավոր տոնածառի լույսեր։ Կլինի համապատասխան համերգ, որի մասին ձեզ տեղեկություն կտրամադրեմ քիչ ուշ»,- ասել է Կախա Կալաձեն։
Բացի այդ, Կախա Կալաձեի խոսքով, մինչև դեկտեմբերի 16-ը նախատեսվում է ամանորյա գյուղի բացումը։
«Ես գիտեմ, որ շատ մարդիկ են սպասում դրան։ Ամանորյա գյուղը տեղակայվելու է Օրբելիանիի հրապարակում և Մայրենի լեզվի այգում, որտեղ մենք կարող ենք Ամանորի օրերին գալ մեր երեխաների հետ։ Կլինի համապատասխան տարածք բոլոր սերունդների մարդկանց համար։ Ինչ վերաբերում է գալա համերգին, ապա դեկտեմբերի 31-ին բոլորին հյուրընկալելու ենք Հանրապետության հրապարակում։ Որ ժամին է վառվելու տոնածառը, ովքեր են մասնակցելու համերգին, այս ամենի մասին հանրությանը կտեղեկացնենք քիչ ուշ, բայց խոստանում ենք, որ մեր քաղաքն այս տարի շատ գեղեցիկ է լինելու, և շատերը կվայելեն այն»,- ասել է Կախա Կալաձեն: