Դեկտեմբերի 9-ին կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառը և ամանորյա լուսավորությունը։ Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ ամանորյա գյուղը կբացվի ավելի ուշ։
«Ամանորյա լուսավորումներն ու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լուսավորության միջոցառումը կանցկացվեն դեկտեմբերի 9-ին՝ կախված եղանակից։ Մենք սա էլ ենք դիտարկում։ Եթե որևէ փոփոխություն լինի, մենք այդ մասին կտեղեկացնենք հանրությանը։ Սակայն որոշել ենք, որ դեկտեմբերի 9-ին մայրաքաղաքը կլուսավորվի ամանորյա լուսավորությամբ։ Ավելի ուշ կբացվի Ամանորյա գյուղը, որտեղ ամեն օր կանցկացվեն տարբեր տեսակի միջոցառումներ։ Այդ կապակցությամբ մենք ավելի ուշ հանրությանը կներկայացնենք ավելի շատ տեղեկատվություն»,- ասել է Կախա Կալաձեն։