«Մայրաքաղաքի երթուղին կհամալրվի ևս տասը 18 մետրանոց ավտոբուսով, իսկ մինչև տարեվերջ աստիճանաբար կավելացվի 100 միավոր»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության նիստում։
Նրա խոսքով, մինչև հաջորդ տարեվերջ մայրաքաղաք կներմուծվեն լրացուցիչ 40 միավոր 18 մետրանոց ավտոբուսներ։
«Մայրաքաղաքում ընթացող տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մենք առաջին փուլում ձեռք ենք բերել 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Հետագայում ավելացրինք 40 միավոր։ Քաղաքի տարբեր երթուղիներով արդեն 50 միավոր ավտոբուս է շարժվում։ Այս գնման շրջանակներում մայրաքաղաք են ժամանել ևս տաս 18 մետրանոց ավտոբուսներ, և մինչև տարեվերջ աստիճանաբար կմատակարարվի 100 միավոր։ Մինչև հաջորդ տարվա վերջ մայրաքաղաքին կավելացվի արդեն գնված 40 միավոր ավտոբուս»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի պարզաբանմամբ՝ այս ավտոբուսները լիովին ապահովում են ուղևորների հարմարավետ և անվտանգ փոխադրումները։
«Սեղմված բնական գազով (CNG) աշխատող 18 մետրանոց ավտոբուսները նախատեսված են 162 ուղեւորի համար, որից 43-ը՝ նստատեղ։ Ավտոբուսները լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար. տնակում հատկացված է հատուկ տարածք հաշմանդամի սայլակի անվտանգ տեղադրման համար, ունի նաև քաշվող թեքահարթակ; Տեղադրված է ժամանակակից ստանդարտ, ինտեգրված ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգ, որը նախատեսված է Թբիլիսիի բնակլիմայական պայմանների համար։ Ավտոբուսները հագեցված են աուդիո տեղեկատվության, ինչպես նաև ներքին և արտաքին տեսադիտարկման, կառավարման և անվտանգության այլ ժամանակակից համակարգերով»,- նշել է Կալաձեն։
Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքային տրանսպորտից օգտվողների թիվն աճել է և միտումը կշարունակվի նաև ապագայում։
«Մեր նպատակն է հնարավորինս մեծացնել հասարակական տրանսպորտի օգտագործումը։ Ըստ վիճակագրության՝ սպառումն ավելացել է, բայց մենք ունենք ռեսուրսներ՝ արդյունքներն ավելացնելու համար։ 2017 թվականին, երբ մենք սկսեցինք աշխատել տրանսպորտային քաղաքականության վրա, հասարակական տրանսպորտից օգտվելու տեմպերը նվազեցին։ Պատճառը վատ վիճակում գտնվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն էին։ Ըստ այդմ՝ մենք թարմացրել ենք ավտոբուսները, ներկայացրել եվրոպական տիպի ավտոբուսներ։ Այս գործընթացը շարունակվում է »,- ասել է Կախա Կալաձեն։