Մայրաքաղաքի չորս շրջանում ժամանակավորապես դադարեցվելու է բնական գազի մատակարարումը
Տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով, մայրաքաղաքի չորս շրջանում ժամանակավորապես դադարեցվելու է բնական գազի մատակարարումը: Լրատվությունը այս մասին տարածում է «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերությունը:
Ժամը 11-ից մինչև 16:00-ն գազ չի լինելու Չուղուրեթիի շրջանում, Դիմիտրի ՈՒզնաձեի փողոցում գտնվող բնակելի շենքում:
Ժամը 11-ից սահմանափակումներ են գործելու նաև Դիդուբեյի շրջանի՝ Վանի և Մազնիաշվիլիի փողոցներում:
Տեխնիկական աշխատանքների պատճառով բնական գազ չի լինելու նաև Մթածմինդայի շրջանում, Վակեում:
«Ղազտրանսգազ-Թբիլիսին» ներողություն է խնդրում սպառողներից ստեղծված անհարմարության համար և կոչ է անում ուշադիր լինել գազի սարքավորումների նկատմամբ: Ընկերությունում նշում են, որ բնակչության անփութության պատճառով առաջացած որևէ հիմնախնդրի կապակցությամբ «Ղազտրանսգազ-Թբիլիսին» պատասխանատվություն չի կրելու:
Հեղինակ -
Edgar Barsegyan