Մայք Ուոլց – Թրամփը Ուկրաինայի հարցով որոշումներ կկայացնի այն գնահատականների հիման վրա, որոնք կունենա Մոսկվայից վերադարձած հատուկ ներկայացուցիչը
Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով որոշումներ կկայացնի այն գնահատականների հիման վրա, որոնք կունենա Մոսկվայից վերադարձած հատուկ ներկայացուցիչը, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը։
Մայք Ուոլցն այս մասին ասել է «Fox News»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» է մոտենում Ջիդայում Ուկրաինայի պատվիրակության հետ կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Նա նշել է, որ Դոնալդ Թրամփը որոշումներ կկայացնի այն բանից հետո, երբ Սթիվ Ուիթքոֆը կներկայացնի Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։
«Ես զրուցեցի իմ գործընկեր Սթիվ Ուիթքոֆի հետ, որը գտնվում էր Մոսկվայում և մեզ հետ կկիսվի արդյունքներով, որոնց հիման վրա նախագահ Թրամփը կկայացնի հաջորդ քայլերի վերաբերյալ որոշում։
Իհարկե, երկու կողմերն էլ ունեն իրենց պահանջները, և, իհարկե, նրանք պետք է որոշակի զիջումների գնան», – ասել է Մայք Ուոլցը։