Մայք Պոմպեոն դրել է Վրաստանի հետ համագործակցության խորացման պայման. Reuters

Reuters գործակալությունը գրել է Վրաստանի վարչապետի ԱՄՆ կատարած այցի մասին: Գործակալությունը ուշադրությունը բևեռել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Ռուսաստանի նկատմամբ արված կոչի վրա:

«Մայք Պոմպեոն դրել է Վրաստանի հետ տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման պայման և կոչ արել Ռուսաստանին, 2008 թվականի կրակի դադարեցման համաձայնագրով, դուրս բերել իր զինված ուժերը, Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածաշրջաններից»,-ասված է Reuters-ի հոդվածում:

Հրատարակչությունը նշում է, որ պետքարտուղարությունում տեղի ունեցած ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության նիստին, Վաշինգտոնը մեկ անգամ ևս դատապարտել է Վրաստանի տարածքների բռնազավթումը և Ռուսաստանին մեղադրել է միջազգային նորմերի խախտման մեջ:

Հոդվածում ասված է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի NATO-ին անդամագրվելուն:

«Վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը, Վրաստանից, Ռուսաստանի զորքերի դուրս բերման հարցերի խաղաղ ճանապարհով կարգավորման համար, կարևորագույն է, ինչպես Վրաստանի այնպես էլ տարածաշրջանի համար» ,- գրում է Reuters-ը:

Գործակալության լրատվությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարը ընդգծել է այն փաստը, որ ԱՄՆ-ի բիզնեսի մասնակցությունը այնպիսի ինֆրակառուցվածքային նախագծերում, ինչպիսին Անակլիայի նավահանգիստն է, զգալիորեն մեծացնելու է տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը:

Վրաստանի վարչապետի հետ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արված հայտարարությունների տեսանյութը տարածել է Washington Post-ը: Այս դեպքում հիմնական շեշտը դրվել է Վրաստանից Ռուսաստանի ռազմական միավորումների դուրս բերման վրա: