Մայք Պոմպեո - Չինաստանը մեծ ցավ է պատճառել, կյանքի կորուստներ և վճարելու է դրա համար
Չինաստանը մեծ ցավ է պատճառել, կյանքի կորուստ է և իր արածի համար վճարելու է, -այդ մասին հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 《Fox》 հեռուստաընկերության եթերում:
«Չտարածելով իրենց ձեռքում ունեցած տեղեկատվությունը, Չինաստանը մեծ ցավ է պատճառել, կյանքի կորուստնեև և հսկայական մարտահրավեր է առաջացրել համաշխարհային տնտեսության, ինչպես նաև ԱՄՆ-ի տնտեսությանը», – ասաց Մայք Պոմպեոն:
Ինչպես նշել է պետքարտուղարը, Չինաստանը մինչ օրս լիարժեք տեղեկատվություն չի տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին կորոնավիրուսին վերաբերյալ:
«Ես պարզապես անհանգստացած եմ, որ, հնարավոր է, ինչ-որ բաներ կան, ինչի մասին տեղյակ չենք: Մենք չգիտենք պատմությունը և չենք կարող մեր թիմին ուղարկել, որպեսզի նրանք կարողանան կատարել անհրաժեշտ աշխատանքները: Սա արդի մարտահրավեր է, և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չեն կարողացել անել այն, ինչի համար իրենք պատասխանատու են իրենց երկրում համաճարակի համար», – ասաց ԱՄՆ պետքարտուղարը:
Պետքարտուղարի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը «կվճարի իր արածի համար»:
Նաև նա նշեց, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայիս նպատակը վիրուսը վերահսկելն է, տնտեսությունը վերականգնելը և փաստեր ձեռք բերելը, որը դեռ չունի:
«Ամերիկացիները գիտեն, որ այս վիրուսի ծագել է Չինաստանում՝ Ուհանի նահանգում, և որ Չինաստանի կառավարությունը չի արել այն, ինչ պետք է աներ», – ասաց Պոմպեոն: