Մայք Փոմփեոյի այցը Վրաստան մեր երկրների միջև գործընկերության շատ հստակ ուղերձ է
Մայք Փոմփեոյի այցը Վրաստան մեր երկրների միջև գործընկերության շատ հստակ ուղերձ է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այցը Վրաստան մեր երկրների համագործակցության և գործընկերության շատ կարևոր և հստակ ուղերձ է, – այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի Վրաստան այցի գնահատման ժամանակ:

Նախարարի խոսքով, այսօր ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, ինչպես երբեք, աճում է բոլոր ուղղություններով:

«Հատկապես ուզում եմ անդրադառնալ մեր տնտեսական համագործակցությանը: Այս առումով շատ բան է արվում, և երկկողմ մեծ աշխատանք է կատարվել այս գործընթացում: Մենք ավարտել ենք նպատակահարմարության ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, թե որքան գրավիչ և շահավետ կլինի ազատ առևտուրը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև», – նշել է Նաթիա Թուրնավան:

Նախարարը նաև շեշտել է ԱՄՆ-ի հետ արտոնյալ համակարգով առևտրի և դրա պահպանման նշանակությունը: Նրա խոսքով, աշխատանքային օրենսդրությունում իրականացվել են նշանակալի բարեփոխումներ, որոնք դրական գնահատվել և ճանաչվել են մեր ռազմավարական գործընկերոջ կողմից:

«Պետք է նշել նաև, որ տարեցտարի, չնայած համաճարակին, Վրաստանում ամերիկյան ներդրումներն աճում են: Մենք հատկապես ողջունում ենք ամերիկացի ներդրողներին և ամեն ինչ անելու ենք, որ Վրաստանում ամերիկացի ներդրողների կողմից ավելի շատ նախագծեր իրականացվեն», – նշել է Նաթիա Թուրնավան: