Մայք Փոմփեոն հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Մայք Փոմփեոն հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն «Շերատոն Մետեխի պալասում» հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ըստ արձանագրության, ոչ կառավարական կազմակերպությունների հետ հանդիպման համար հատկացված էր ընդամենը 35 րոպե:

Նշված հանդիպումը սկզբում նշանակված չի եղել և պետական քարտուղարի Վրաստան այցի օրակարգ է ներառվել ավելի ուշ:

Ինչ վերաբերում է քննարկվելիք հարցերի պաշտոնական ցանկին, պաշտոնական տեղեկության մեջ նշվում է, որ դա հիմնական արդարադատությունն է, դատակա համակարգը, մարդու իրավունքները:

Հանդիպման ավարտից հետո պետական քարտուղարը ուղևորվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան:

Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: