Մայք Փոմփեոն ավարտել է այցը Վրաստան
Մայք Փոմփեոն ավարտել է այցը Վրաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն ավարտել է այցը Վրաստան:

ԱՄՆ-ի պետական քարտուղարը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մեկնել է Իսրայել:

Մայք Փոմփեոն երկօրյա պաշտոնական այցով երեկ ժամանել էր Վրաստան: ԱՄՆ պետքարտուղարը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներն սկսել է այսօր առավոտից:

Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: