Մայք Փոմփեոն՝ Գիորգի Գախարիային. Մենք աջակցում ենք ձեզ ժողովրդավարական հարցերում և միասին աշխատում ենք այն  թեմաների շուրջ, որոնք կապված են ձեր երկրի բռնազավթումից ելնելով ցավի և դժվարությունների հետ
Մայք Փոմփեոն՝ Գիորգի Գախարիային. Մենք աջակցում ենք ձեզ ժողովրդավարական հարցերում և միասին աշխատում ենք այն  թեմաների շուրջ, որոնք կապված են ձեր երկրի բռնազավթումից ելնելով ցավի և դժվարությունների հետ

Ամբողջ աշխարհը, ներառյալ Վրաստանը, կանգնած է Չինաստանից ներթափանցած վիրուսի մարտահրավերի առջև: Մենք միասին լհաղթահարենք դա, հոգ կտանենք մեր ժողովրդի մասին և կզարգացնենք տնտեսությունը, ինչը շատ կարևոր է ձեր երկրի, տարածաշրջանի և աշխարհի բարեկեցության համար,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ու Վրաստանը 30 տարվա ընթացքում ունեն հիանալի բարեկամական հարաբերություններ:

«Պարոն վարչապետ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Քննարկվելու են շատ կարևոր հարցեր, և ըստ այդմ նշվել են Ձեր թվարկած բոլոր ասպեկտները: Մենք 30 տարի շարունակ հիանալի ընկերներ ենք եղել: Մենք աջակցում ենք ձեզ ժողովրդավարական հարցերում և միասին աշխատում ենք ձեր երկրի բռնազավթումից ելնելով ցավի և դժվարությունների հետ կապված հարցերի շուրջ: Ապագայում մենք ամեն ինչ անելու ենք ձեր երկրում ժողովրդավարացման գործընթացին աջակցելու, ազատ և արդար ընտրությունների համար կարևոր ինստիտուտները ամրապնդելու և այն ամենի համար, ինչը բխում է առողջ քննարկումներից և ժողովրդավարությունից: Շնորհակալություն հյուրընկալության համար: Ես գնահատում եմ այս հնարավորությունը և ուրախ եմ հանդիպել Ձեզ», – նշել է Մայք Փոմփեոն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: