Մայք Փոմփեո. Ուրախ եմ գտնվել Թբիլիսիում, ԱՄՆ-ն և Վրաստանն ունեն ամուր հարաբերություններ, որը հիմնված է ազատության և անկախության նկատմամբ մեր ընդհանուր պարտականության վրա
Մայք Փոմփեո. Ուրախ եմ գտնվել Թբիլիսիում, ԱՄՆ-ն և Վրաստանն ունեն ամուր հարաբերություններ, որը հիմնված է ազատության և անկախության նկատմամբ մեր ընդհանուր պարտականության վրա

ԱՄՆ-ն և Վրաստանն ունեն ամուր հարաբերություններ, որը հիմնված է ազատության և անկախության նկատմամբ մեր ընդհանուր պարտականության վրա,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Վրաստանում այցով գտնվող ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն:

«Ուրախ եմ գտնվել Թբիլիսիում: ԱՄՆ-ն և Վրաստանն ունեն ամուր հարաբերություններ, որը հիմնված է ազատության և անկախության նկատմամբ մեր ընդհանուր պարտականության վրա:

Պատրաստ եմ, օգնել Վրաստանին եվրատլանտյան կապերը խորացնելու և ժողովրդավար ինստիտուտները հզորացնելու գործում»,- գրում է Մայք Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանեց Վրաստան:

Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Փոմփեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Փոմփեոն հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: