Մայք Փենսը կայցելի Եգիպտոս, Հորդանան և Իսրայել
Մայք Փենսը կայցելի Եգիպտոս, Հորդանան և Իսրայել

Հունվարի 19-ին ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելքի երկրներ, որի ընթացքում կայցելի Եգիպտոս, Հորդանան և Իսրայել։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հունվարի 20-ին Փենսը Եգիպտոսում բանակցություններ կվարի երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս–Սիսիի հետ, հունվարի 21–ին կուղևորվի Հորդանան, որտեղ կհանդիպի Աբդալլա II թագավորին, իսկ հունվարի 22-23-ին կգտնվի Իսրայելում, որտեղ կհանդիպի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ։

Փենսի շրջագայության թեման՝ նշված երկրների ղեկավարների հետ «ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ճնշումների ենթարկվող կրոնական փոքրամասնությունների պաշտպանության» հարցն է։ Այցի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։