Մայք Փենսը հրաժարվել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվել է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում՝ ասելով, որ «այժմ նրա ժամանակը չէ»։
«Մենք միշտ գիտեինք, որ դա ծանր ճակատամարտ է լինելու, բայց ես չեմ ափսոսում»,- ասել է Փենսը։
Նախկին փոխնախագահը հավելեց, որ դադարեցնելու է քարոզարշավը, բայց երբեք չի դադարի պայքարել պահպանողական արժեքների համար։