Մայք Փենս. Պետք չէ զարմանալ, որ ես չեմ պաշտպանի Դոնալդ Թրամփին
Մայք Փենս. Պետք չէ զարմանալ, որ ես չեմ պաշտպանի Դոնալդ Թրամփին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվել է աջակցել Դոնալդ Թրամփին և ասել, որ չի սատարելու նաև Ջո Բայդենին։

Մայք Փենսը փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Թրամփի կառավարման օրոք։ Նրա և Դոնալդ Թրամփի հարաբերությունները սրվել են հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո:

«Չպետք է զարմանալի լինի, որ ես այս տարի չեմ պաշտպանի Դոնալդ Թրամփին։ Ես շատ հպարտ եմ մեր վարչակազմի ձեռքբերումներով։ Պահպանողական ձեռքբերումներն էին, որ Ամերիկան ​​դարձրեցին ավելի զարգացած, ավելի ապահով, որոնք մեզ թույլ տվեցին պահպանողականներին նշանակել մեր դատարաններում, ավելի խաղաղ աշխարհում»,- ասել է Փենսը։

Փենսը խոսել է նախկին հանրապետական ​​նախագահի հետ ունեցած իր տարաձայնությունների մասին և միաժամանակ նշել, որ ոչ մի սցենարով չի քվեարկի նախագահ Բայդենի օգտին։