Մայք Ջոնսոնը Ջո Բայդենին կոչ է արել աշխատանքից հեռացնել Գաղտնի ծառայության տնօրենին
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աշխատանքից հեռացնել Գաղտնի ծառայության տնօրենին։
Fox Business-ին տված հարցազրույցում Ջոնսոնն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների և դեմոկրատների հետ:
«Հրավիրված էին նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը և գաղտնի ծառայության տնօրեն Չիթլը։ Նրանք մեզ գոհացուցիչ պատասխաններ չտվեցին մի քանի շատ կարևոր հարցերի»,- դժգոհել է Ջոնսոնը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքով՝ այժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, դա և՛ հիասթափեցնող է և՛ վտանգավոր։
Հուլիսի 14-ին Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ գնդակահարվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ զոհվել է հանրահավաքի մեկ մասնակից, երկուսը ծանր վիրավորվել են։