Մայք Ջոնսոն. Մենք պետք է միմյանց վերաբերվենք արժանապատվորեն, հարգանքով, մենք կարող ենք բուռն քաղաքական դիսկուրս և բանավեճ ունենալ, բայց դա չպետք է լինի անձնական
Մայք Ջոնսոն. Մենք պետք է միմյանց վերաբերվենք արժանապատվորեն, հարգանքով, մենք կարող ենք բուռն քաղաքական դիսկուրս և բանավեճ ունենալ, բայց դա չպետք է լինի անձնական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է անում ամերիկացիներին արժանապատվորեն և հարգանքով վերաբերվել միմյանց՝ չնայած քաղաքական լարված միջավայրին։

Այս մասին NBC-ին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

«Մենք բոլորս ամերիկացի ենք, և պետք է արժանապատվորեն և հարգանքով վերաբերվենք միմյանց։ Մենք կարող ենք բուռն քաղաքական դիսկուրսներ և բանավեճեր ունենալ, բայց դա չպետք է լինի անձնական, և մենք չպետք է թիրախավորենք մարդկանց», – ասել է Ջոնսոնը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը նաեւ նշել է, որ Թրամփի դեմ մահափորձից հետո ուղերձ է հղել ԱՄՆ նախկին նախագահին։

Տեղեկության համար՝ Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ հանրահավաքի մեկ մասնակից է զոհվել, երկուսի վիճակը ծանր է։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփին սպանելու փորձ է եղել։ Բացի այդ, քննչական ծառայությունը հայտարարել է, որ Թրամփի վրա հարձակման մեջ ներգրավված անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Ըստ պաշտոնյաների՝ այն վնասազերծվել է։ Իրավապահ մարմինը նաև նշել է, որ զենքը, որով կրակել է հարձակվողը, պատկանում է հորը և ձեռք է բերվել վեց ամիս առաջ։ Հենց այս զենքի միջոցով էլ պարզվել է հարձակվողի ինքնությունը։