Մայք Ջոնսոն. Այժմ ժամանակն է, որ նախագահ Բայդենը ընկալի իրականությունը, որ Իրանին վախեցնելու իր քաղաքականությունը ձախողված է
Մայք Ջոնսոն. Այժմ ժամանակն է, որ նախագահ Բայդենը ընկալի իրականությունը, որ Իրանին վախեցնելու իր քաղաքականությունը ձախողված է

«Այժմ ժամանակն է, որ նախագահ Բայդենը ընկալի իրականությունը, որ Իրանին վախեցնելու իր քաղաքականությունը ձախողված է»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

Ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքով՝ երեք ամերիկացի զինվորների սպանությունը պահանջում էր հստակ և ուժգին պատասխան, Բայդենի վարչակազմը շաբաթվա ընթացքում աշխարհին, այդ թվում՝ Իրանին, տեղեկացրեց ԱՄՆ-ի ակնկալվող պատասխանի մասին։

Ըստ Մայք Ջոնսոնի՝ հոկտեմբերից ի վեր ԱՄՆ զինվորականները տարածաշրջանում 150 անգամ հարձակման են ենթարկվել, և ժամանակն է, որ Բայդենի վարչակազմն ընդունի, որ Իրանի ահաբեկման ռազմավարությունը աղետալի հետևանքներ ունի միջազգային հանրության և տարածաշրջանային կայունության համար: