Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7,0 տոկոս, իսկ 2023 թվականի առաջին հինգ ամիսների միջին ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, տեղեկատվությունն ու կապը, առևտուրը, տրանսպորտը և պահեստավորումը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, ընդ որում՝ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության և անշարժ գույքի ոլորտներում։