Մայիսին երկրի տնտեսությունն ավելացել է 7,5%-ով,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը:
«Նախնական գնահատմամբ, նախորդ տարվա համապատասխան ժամանահատվածի հետ համեմատ, 2018 թվականի մայիսին համախառն ներքին արդյունքի իրական աճը կազմել է 7,5 տոկոս, իսկ 2018 թվականի առաջին հինգ ամսվա իրական միջին աճը կազմել է 6,1 տոկոս:
Նախնական գնահատմամբ, 2018 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ զգալի աճ է նկատվել տրանսպորտի, վերամշակող արդյունաբերության, առևտրի, ֆինանսական գործունեության, հյուրանոցների և ռեստորանների բնագավառներում»,- նշված է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տեղեկությունում: