Մայիսին, Վրաստանը առաջին անգամ հյուրընկալելու է համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի նիստը
Վրաստանի ֆինանսների նախարար, Մամուկա Բախտաձեն և համաշխարհային բանկի գործադիր տնօրեն, Ֆրենկ Հիմսկերկը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի և համաշխարհային բանկի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մամուկա Բախտաձեն համաշխարհային բանկի գործադիր տնօրենին ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները և այն դրական դինամիկան, որը գրանցվել է տնտեսությունում՝ 2017 թ. ավարտին և 2018 թվականի սկզբին:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը դրական է գնահատվել արժույթի միջազգային հիմնադրամի «ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (EFF) ծրագրի երկրորդ տեսության հաջող ավարտը: Ինչպես նաև ընդգծվել է այն բարեփոխումների կարևորությունը, որը Վրաստանի կառավարությունը իրականացնում է ինկլյուզիվ տնտեսական աճին հասնելու և աղքատության հաղթահարման նպատակով:
Հանդիպումը կայացել է Վաշինգտոնում, Վրաստանի ֆինանսների նախարարի այցի շրջանակներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan