Մայիսին, Վրաստան արտասահմանցի այցելուների թիվն աճել է 156,5 տոկոսով
2021 թվականի մայիսին Վրաստան կատարվել է 87 336 միջազգային այց, ինչը 156,5 տոկոսով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, – ասված է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում:
Զեկույցի համաձայն, ցամաքային ճանապարհով Վրաստան է եկել 51 389 միջազգային այցելու, օդային ճանապարհով՝ 52 688, ծովային ճանապարհով՝ 448, երկաթուղայինով՝ 230 այցելու:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, 2021 թվականի մայիսին Վրաստան ամենաշատ այցելություններ կատարած 15 երկրներն են. Թուրքիա – 21 855 այցելու, նախորդ տարվա համեմատ 37,8 տոկոսով ավել, Ուկրաինա – 11 533 այցելու, նախորդ տարվա համեմատ 1049,9 տոկոսով ավել, Իսրայել – 11 244 այցելու, նախորդ տարվա համեմատ 24 886,7 տոկոսով ավել, Ռուսաստան – 10 818 այցելու, նախորդ տարվա համեմատ 186,4 տոկոսով ավել, Հայաստան – 9 863 այցելու, նախորդ տարվա համեմատ 26,4 տոկոսով ավել, Վրաստան (ոչ ռեզիդենտ) – 9 537 այցելու, նախորդ տարվա համեմատ 387,6 տոկոսով ավել, Ադրբեջան – 5 704 այցելու, նախորդ տարվա համեմատ 74,1 տոկոսով ավել, Ղազախստան – 4 664 այցելու, նախորդ տարվա համեմատ 1 147,1 տոկոսով ավել, Ուզբեկստան – 2 528 այցելու, նախորդ տարվա համեմատ 690.0 տոկոսով ավել, Բելառուս – 2 349 այցելու, նախորդ տարվա համեմատ 216,2 տոկոսով ավել, Հնդկաստան – 1 496 այցելու, նախորդ տարվա համեմատ 13 500.0 տոկոսով ավել, ԱՄՆ – 1 167 այցելու, նախորդ տարվա համեմատ 3 664,5 տոկոսով ավել, Իրան – 1 141 այցելու, նախորդ տարվա համեմատ 1 1401,3 տոկոսով ավել, Լեհաստան – 837 այցելու, նախորդ տարվա համեմատ 10 362,5 տոկոսով ավել, Գերմանիա – 745 այցելու, նախորդ տարվա համեմատ 2 028,6 տոկոսով ավել: