Մայիսից քաղաքային տրանսպորտի ուղևորները կկարողանան բանկային քարտերի վրա ակտիվացնել ուղևորության աբոնեմենտները
Այս տարվա մայիսից հանրային տրանսպորտի աբոնեմենտներ հնարավոր կլինի ստանալ բանկային քարտերով,- կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ այս ծառայության գործարկման արդյունքում ուղեւորն այլեւս ստիպված չի լինի առանձին ճանապարհորդական քարտ կրել, քանի որ բանկային քարտի վրա հնարավոր կլինի ներառել աբոնեմենտը։
«Երբ հասարակական տրանսպորտում ներդրեցինք ժամկետային աբոնեմենտների համակարգը, անմիջապես ասացինք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի այդ աբոնեմենտները կցել բանկային քարտերին։ Այսօրվա դրությամբ վաճառվել են մինչև 55 000 տարբեր կատեգորիաների աբոնեմենտներ և այս գործընթացը շարունակվում է, ինչը շատ լավ է և ողջունելի։ Ինչ վերաբերում է բանկային քարտերին աբոնեմենտների ամրացմանը, ապա այս հարցով աշխատել է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն, և դա հնարավոր կլինի մայիսին, այդ աբոնեմենտները կկցվեն բանկային քարտին, և ուղևորն այլևս ստիպված չի լինի առանձին քարտ կրել»,- ասել է Կախա Կալաձեն: