Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ մայիսին տարեկան գնաճը կազմել է 1,5 տոկոս։
Ինչպես պարզ է դառնում Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունից, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը եղել է պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը։ Խմբում գներն աճել են 3,3 տոկոսով, ինչն արտացոլվել է տարեկան գնաճի վրա՝ 1,19 տոկոսային կետով։
Միսն ու մսամթերքը թանկացել են 9,7 տոկոսով: Կաթի, պանրի և ձվի գներն աճել են 9,3 տոկոսով։ Հանքային և աղբյուրի ջրի, ոչ ոգելից խմիչքների և բնական հյութերի գինն աճել է 7.1 տոկոսով։ Բանջարեղենի գինն աճել է 6.0 տոկոսով: Սուրճի, թեյի և կակաոյի գինն աճել է 4,6 տոկոսով։ Շաքարավազի, մուրաբայի և այլ քաղցրավենիքի ապրանքախմբում գրանցվել է 2,2 տոկոս գնաճ։ Հացը և հացամթերքը թանկացել են 1,8 տոկոսով.
Ձեթի և յուղի գները նվազել են 17 տոկոսով, իսկ մրգերն ու խաղողը էժանացել են 12,0 տոկոսով։