Մայիսի 9-ի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին 1000 լարի է փոխանցել
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության որոշմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները ստացել են 1000 լարի, իսկ պատերազմում զոհվածների ընտանիքները՝ 500 լարի։ Այդ մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ մինչ կառավարության որոշումը քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին փոխանցել է 600 լարի, իսկ պատերազմում զոհվածների ամուսիններին՝ 300 լարի, որը համապատասխանաբար բարձրացվել է մինչև 400 և 200 լարի և պատերազմի վետերանների համար՝ 1000 լարի է կազմել։
«Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետարանը նյութական օգնություն է ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի 84 վետերանների և այս պատերազմում զոհվածների ընտանիքների 46 անդամների։
Գումարի փոխանցումը կատարվել է շահառուների անձնական բանկային հաշվին՝ Վետերանների գործերի պետական ծառայության տրամադրած տվյալների բազայի հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում։