Մայիսի 6-ից 15-ը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացվի լրացուցիչ երթուղի
Մայիսի 6-ից 15-ը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացվի լրացուցիչ երթուղի

«Վրացական երկաթուղում» հայտնել են, որ ուղևորահոսքի ավելացման պատճառով մայիսի 6-ից մայիսի 15-ը կիրականացվեն լրացուցիչ երթուղիներ դեպի Բաթումի։

Լրացուցիչ գնացքը Թբիլիսիից կմեկնի ժամը 07:00-ին և Բաթումիից՝ 14:10-ին:

Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ Վրացական երկաթուղու կայքի, արագ վճարման սարքերի, Վրացական երկաթուղու տոմսարկղից, ինչպես նաև Վրացական երկաթուղու գործընկեր ընկերությունների միջոցով։