Մայիսի 5-ին և 6-ին մայրաքաղաքում մետրոն և ավտոբուսները կաշխատեն երկարացված ժամերով
Մայիսի 5-ին և 6-ին մայրաքաղաքում մետրոն և ավտոբուսները կաշխատեն երկարացված ժամերով

 

Զատկական տոների կապակցությամբ մայիսի 5-ին և 6-ին մայրաքաղաքում մետրոն և ավտոբուսները կաշխատեն երկարացված ժամերով։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում հանրությանը տեղեկացրել է տոնական օրերին հասարակական տրանսպորտի հետ կապված նորությունների մասին։ Նրա խոսքով, քաղաքացիների անխափան տեղաշարժի համար Թբիլիսիի մետրոպոլիտենը կաշխատի մայիսի 4-ին ժամը 23:00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 04:00-ն և որ կլինի անվճար:

«Բացի այդ, մայիսի 5-6-ը կստեղծվեն ժամանակավոր ավտոբուսային երթուղիներ, որոնք անվճար ուղևորափոխադրում են առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ը Մուխաթգավեդի, Վաշիլիջվարի, Կուկի, Նոր Կուկի, Մախաթա, Սաբուրթալո ուղղությամբ, Դիպղելի, Վելի և Վարկեթիլի գերեզմանատները»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ ավտոբուսները կշարժվեն մետրոյի՝ Մարջանիշվիլիի, Դելիսիի, Սարաջիշվիլիի, Վարկեթիլիի կայարաններին տարածքից, ինչպես նաև Դիդուբիի վերին և ստորին ելքերից։