Մայիսի 31-ին ՆԳՆ-ը նշում է Ոստիկանության օրը (ֆոտո)
18:27, 31.05.2019
Մայիսի 31-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նշում է Ոստիկանության օրը: Ոստիկանության օրվան նվիրված տոնական միջոցառումը Լիսիի լճում բացել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, Թբիլիսիի քղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Այս տարի ՆԳՆ-ը Ոստիկանության օրը նշել է առանձնահատուկ կերպով: Լիսիի լճում անցկացված տոնական միջոցառմանը հրավիրված հյուրերի հետ միասին ներկա էին նաև ոստիկանները իրենց ընտանիքի անդամների հետ միասին:
Միջոցառմանը Գիորգի Գախարիան պարգևատրել է առանձնահատուկ վաստակ ունեցող աշխատակիցներին:
Միջոցառման պաշտոնական մասն ավարտել է «Մձլևարի» մանկական համույթը՝ Վրաստանի օրհներգով: