Մայիսի 31-ին և հունիսի 1-ին, 2-ին, 3-ին Ռիկոթիի թունելում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մայիսի 31-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին Ռիկոթիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
Գերատեսչության տվյալներով, մայիսի 26-ի տոնի կապակցությամբ, 2022 թվականի մայիսի 25-ի, 26-ի, 27-ի և 28-ի փոխարեն կանխարգելիչ աշխատանքների անցկացման նպատակով մայիսի 31-ին և հունիսի 1-ին, 2-ին, 3-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 143-րդ կիլոմետրում գտնվող Ռիկոթիի ճանապարհի թունելում կարգելվի բոլոր տեսակի երթևեկությունը: